«Այս օրերին հանրապետության ողջ տարածքում դիտվում է սուր շնչառական վարակների ակտիվացում: Երկրորդ պիկը հանրապետությունում արձանագրվելու է փետրվարին, որն ավելի խիստ է լինում: ՀՀ ԱՆ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի խոսքերով՝ այս տարվա առանձնահատկությունը այն է, որ եթե աշնան շրջանում գրիպի հարուցիչներ չէին շրջանառվում, ապա այս տարի գրիպ A տեսակի H3 տեսակն է շրջանառվում:

Մենք ունենք գրիպի հարուցիչների փունջ, որը միայն մեր երկրում չի դիտվում, այլ նաև ՌԴ-ում, Վրաստանում, Եվրոպայում: Սակայն, մասնագետի խոսքերով՝ սա համաճարակ չէ, այլ շնչառական վարակների և գրիպի սեզոնային ակտիվություն: Խոցելի են հիմնականում երեխաները, քանի որ նրանց օրգանիզմն ավելի թույլ է և արագ է արձագանքում ցանկացած ազդակի»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: