Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը շարունակում է ինտրիգի մեջ պահել շատ քաղաքական ուժերի և գործիչների։ Քաղաքական դաշտում շատերը նրա վերջնական որոշմանն են սպասում։ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ու ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի համար Ծառուկյանի դաշինքը ԱԺ-ում հայտնվելու վերջին հնարավորությունն է։

Երկուսն էլ հարուստ փորձ ունեն Ծառուկյանի հետ համագործակցության։ Հմայակ Հովհաննիսյանը 2012թ. ԲՀԿ ցուցակի 5-րդ համարն էր, որին ստիպողաբար հանեցին ցուցակից ու նրա փոխարեն Շերիֆը՝ Գրիգոր Գրիգորյանը հայտնվեց ԱԺ-ում։ Իսկ Ռուբիկ Հակոբյանը եռյակի շրջանակներում «Ժառանգություն»-ը այդ ֆորմատ ներգրավելու ամենահետևողական անձն է եղել, թեև դրան դեմ են եղել կուսակցության վարչության մեծամասնությունը։

Հենց այդ համագործակցության պատճառով կուսակցությունը վերջնականապես լքեց Ստյոպա Սաֆարյանը, իսկ որոշներն էլ ուղղակի սառեցրին իրենց անդամակցությունը կուսակցությանը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: