Նոյեմբերի 29-ին, ժամը 19.38-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովինար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 17-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34 UV 634 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ն. Մ.) և «ՎԱԶ-2109» մակնիշի 34 UN 266 (վարորդ՝ 1993 թ. ծնված Գ. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1992 թ. ծնված Ա. Գ.-ը, 1968 թ. ծնված Հ. Գ.-ը և «ՎԱԶ-2109» մակնիշի վարորդը հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1950 թ. ծնված Կ. Զ.-ի դին: