«Ժամանակ» թերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ «Քաղաքացիական պայմանագիր»-«Լուսավոր Հայաստան» դաշինքին։ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս անձնական խնդիրներով ԱՄՆ-ում է և որոշել է սպասել գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշմանը, որից հետո միայն կհայտարարի իր քայլերի մասին։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը զուգահեռ բանակցություններ է վարում Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ։ Ընդհանրապես դաշինքով մասնակցությանը դեմ է կուսակցության փոխնախագահ Զարուհի Փոստանջյանը։ Չի բացառվում, որ ընտրություններից առաջ ժառանգականներից ամեն մեկը մի կուսակցության ցուցակում հայտնվի, ու արդյունքում կուսակցությունը լուծարվի»: