Լրագրողներին երբեմն ասում են՝ ամեն ինչ թողած հենց այդ բանը պիտի նկատեի՞ք, ասում են հատկապես պաշտոնյաները՝ այդքան դրականի մեջ հենց այդ բացասականը գտա՞ք։

Հիմա ուզում եմ դրականից սկսել: Կարեն Կարապետյանը կոկիկ հագնվում է, նախանձելի փողկապներ է կրում: Բայց... ախր այսօր նրա խորհրդականները տասնմեկը դարձան,  թերի բան  չեն նկատու՞մ...

Կառավարության նիստերի ժամանակ մի քանի անգամ նկատել եմ, վարչապետն իր պիջակը գցում է աթոռի վրա: Աթոռն էլ բարձր է ու գեղեցիկ չի դիտվում... Անգամ սրճարաններում կախիչ կա, կառավարությունում չկա՞: Գուցե ես սխալ եմ, ձևն այդպես է. բոլոր պաշտոնյաներն իրենց պիջակները պիտի գցեն աթոռին, գլխարկներն էլ տոնածառի աստղի նման դնեն պիջակի գլխին...

Եթե սխալ եմ ու մանրուքներին եմ ուշադրություն դարձնում, ներող եղեք, իսկ եթե իմ կարծիքին էլի մարդիկ կան, ավելի լավ է դրա համար էլ մի խորհրդական ընդունի վարչապետը, որ զգուշացնի՝ վարչապետ, պիջա՛կդ գեղեցիկ չի...

Հասմիկ Բաբաջանյան