Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած՝ ՀՀ վարչապետի հետ հարց ու պատասխանի ժամանակ ներկաներից մեկը Կարեն Կարապետյանին հարց ուղղեց, թե անդամակցելով օբյեկտիվորեն ցածր վարկանիշ ունեցող ՀՀԿ-ին, ինչպե՞ս է նա փորձելու բարձրացնել Հանրապետականի վարկանիշը և արդյոք լինելու՞ են քրեական գործեր որոշ կուսակցական ընկերների նկատմամբ:

«Այդ հարցը ձե՞րն էր, բա ինչու՞ էիք կարդում»,-այսպես սկսեց իր պատասխանը Կարեն Կարապետյանն, ապա հպանցիկ հիշեցրեց ՀՀԿ-ին անդամակցելու պատճառ դարձած յոթ կետերի մասին՝ շեշտելով, որ ինքը ՀՀԿ-ի մեջ նկատել է ցանկություն փոխելու և փոխխվելու:

Վերջում էլ Կարեն Կարապետյանը ընդգծեց, որ «քրեական գործեր, ապօրինի հարստացում ... և այլն» թեմաներին ինքն անդրադառնալու էր անկախ նրանից՝ կմտներ Հանրապետական կուսակցության շարքերը, թե ոչ...