Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Թումանյանի գործի դատական քննությունը:
26-ամյա Գևորգ Թումանյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Նա կալանքի տակ էր 2015 թվականի դեկտեմբերի 3-ից:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բակում Գևորգ Թումանյանը վիճել է Մարտին Մ.-ի հետ, ձեռքով հարվածել է նրա դեմքին, ապա դանակով հարվածել է որովայնին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի ձախ կեսի ծակած-կտրած վնասվածք՝ բարակ աղու և ճարպոնի վնասումով:
Գևորգ Թումանյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ վիճարկելով միայն նախաքննական մարմնի կողմից մեղադրանքում ամրագրված շարժառիթը՝ գումարային խնդիրների հետ կապված: Ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նա հրաժարվել է նաև հոր կողմից պայմանագրային կարգով ներգրաված պաշտպանի, ինչպես նաև հանրային պաշտպանի ծառայություններից:
Դատարանում հրապարակվել են Գևորգի նախաքննական ցուցմունքները:
Նա հայտնել է, որ ֆիզիկապես ու հոգեպես առողջ է, 2009-2011 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Գևորգ Թումանյանը նշել է, որ Մարտին Մ.-ի հետ ինքը գնացել էր հանդիպման՝ հանգիստ զրուցելու նպատակով, սակայն զրույցի ընթացքում իրար չեն հասկացել, ինքը զայրացել ու դանակահարել է նրան: Այլ մանրամասների չի ցանկացել անդրադառնալ:
Նշել է, որ արծաթափայլ շեղբով, սև բռնակով դանակը միշտ իր մոտ է եղել սնունդ կտրելու համար, այլ նպատակներով այն չի օգտագործել:
Իր ճակատի, աչքի, քթի շրջանում եղած վնասվածքները, ըստ Գևորգի, ստացել է աստիճաններից վայր ընկնելու հետևանքով, իրեն ոչ ոք չի հարվածել…
Դատարանում հրապարակվել է տուժող Մարտին Մ.-ի ցուցմունքը: Տուժողը հայտնել է, որ բնակվել է Մինսկում կնոջ, երկու անչափահաս դուստրերի ու կնոջ քրոջ՝ Սառայի (անունը փոխված է) հետ:
Իր անչափահաս դստեր մոտ ուռուցք է հայտնաբերվել, իրենք 2015 թվականի սեպտեմբերի 11-ին Բելառուսից եկել են Հայաստան, որպեսզի դուստրը բուժում ստանա ուռուցքաբանության կենտրոնում: Բելառուսից իրենց հետ Երևան է եկել նաև քենին՝ Սառան: Վերջինս 25 տարեկան է, ամուսնացած չէ:
Սառան սոցիալական կայքի միջոցով ծանոթացել էր Սյունիքի մարզի բնակիչ Գևորգ Թումանյանի հետ: Ինքն ու կինն արգելել էին Սառային՝ շփվել Գևորգի հետ, քանի որ տեղյակ էին, որ Սառան 500 դոլար է փոխանցել Գևորգին:
Մի քանի անգամ Գևորգը գիշերային ժամերին «Սկայպի» միջոցով զանգել է իրենց, իր ու կնոջ հասցեին հայհոյանքներ է տվել ու պահանջել է, որ Սառային չարգելեն իր հետ շփվել: Գևորգն ասել է՝ որ գաք Հայաստան, պատասխան եք տալու: Ինքը Գևորգի ասածները լուրջ չի ընդունել:
Սառան իր հերթին իրենց ասել է, թե Գևորգին փոխանցած գումարի հետ իրենք գործ չունեն: Սառան ասել է, թե Գևորգի եղբայրը առողջական խնդիրներ ունի, Գևորգը 500 դոլարը չի կարողանա շուտ վերադարձնել:
Ինքը Գևորգին չի ճանաչել, միայն նրա լուսանկարն է տեսել կայքում:
Դեպքի օրը՝ նոյեմբերի 29-ին, իրենք հիվանդանոցում են եղել. ինքը, դուստրը և Սառան խոհանոցում էին, իսկ կինը մաքրում էր հիվանդասենյակը: Այդ ժամանակ ինչ-որ մեկը մտել է խոհանոց ու ծանոթանալով՝ ասել է, թե Գևորգն է, ուզում է զրուցել:
Իրենք իջել են դուրս, նստել են հիվանդանոցի դիմաց: Հանկարծ Գևորգն ասել է, թե հարցին պետք է լուծում տալ, նա տեղից վեր է թռել, աջ ձեռքով հարվածել է իր որովայնին: Իրենք սկսել են քաշքշել միմյանց: Ինքը նկատել է, որ նրա ձեռքին դանակ կա: Քաշքշուկի ընթացքում դանակն ընկել է գետնին: Գևորգը ցանկացել է վերցնել դանակը, ինքը չի թողել, ոտքերով ու ձեռքերով խփել է նրան: Ինքը վազել է նրա հետևից, բայց ոտքը սայթաքել ու ընկել է, վնասել է իր երկու ծնկները: Եվ միայն այդ ժամանակ է նկատել, որ Գևորգը դանակահարել է իրեն: Գևորգը, տեսնելով, որ ինքն ընկել է, հեռացել է: Հետո կինը եկել, օգնել է իրեն, տարել է ներս, իրեն բուժօգնություն են ցույց տվել, հետո տեղափոխել են Միքայելյանի անվան հիվանդանոց:
Միջադեպը կարճ է տևել, բացի իրենից ու Գևորգից այլ մարդ չի եղել: Գևորգն իրեն ասել է, թե պատասխան է տալու, որ արգելում է Սառային շփվել իր հետ:
Գևորգի գլխին վրացական ոճի գլխարկ կար, նա սև բաճկոնով, սև անդրավարտիքով էր:
Վկա Սառա Մ.-ն հայտնել է, որ Գևորգը եկել էր հիվանդանոց իր քրոջ ու նրա ամուսնու հետ հաշտվելու, իրենք էին նրան հրավիրել:
Ինքը հիվանդանոցում Գևորգի հետ չի շփվել: Միայն պատուհանից տեսել է, որ չորս-հինգ հոգի նրան հարվածում էին: Ինքը ներքև է իջել ու տեսել, որ քրոջ ամուսինը վնասվածք է ստացել: Վնասվածքը այնքան էլ մեծ չէր՝ փոքր պատռվածք էր, մի փոքրիկ ճարպագունդ էր դուրս եկել…
Սառան հայտնել է, որ Գևորգի հետ ծանոթացել է 2012 թվականին համացանցի միջոցով: Իրենց միջև «որոշակի հարաբերություն էր ձևավորվել», իրենք պատրաստվում էին ամուսնանալ:
Գևորգի ու իր քրոջ ամուսին Մարտինի միջև լարվածություն է առաջացել, որովհետև վերջինս ցանկանում էր իրեն ստիպողաբար ամուսնացնել բարեկամի հետ: Գևորգն ու Մարտինը միմյանց չէին ճանաչում: Մարտինը զանգում էր Գևորգին ու պահանջում էր, որ իր հետ չշփվի:
Իր ու Գևորգի միջև գումարային խնդիր չի եղել: Ինքը 500 դոլարը նրան նվեր է տվել, երբևէ չի ցանկացել այդ գումարը հետ վերցնել:
Իր՝ Հայաստան գալու մասին Մարտինն է ծանոթի միջոցով Գևորգին հայտնել, նրան հաշտվելու առաջարկով կանչել է հիվանդանոց: Գևորգը հիվանդանոց էր եկել հաշտվելու և իրեն տեսնելու համար:
Քրոջ ամուսինն ասել է, թե հիվանդանոցի բակում հայհոյել է Գևորգին, վիճաբանություն է սկսվել: Իր կարծիքով՝ Գևորգը պաշտպանվել է: Երբ Գևորգը հիվանդանոց է եկել, մտել խոհանոց, ինքը նրա պահվածքում ագրեսիա չի նկատել: Բայց Մարտինը Գևորգի նկատմամբ միշտ էլ լարված է եղել, նրանք բազմիցս հեռախոսազրույցներ են ունեցել, որոնք ավարտվել են փոխադարձ հայհոյանքներով:
Ինքը սիրել է Գևորգին, իր սիրելիից հրաժարվել է ընտանիքի անդամների՝ քրոջ ու նրա ամուսնու պատճառով: Գևորգի հետ շփումը գաղտնի է պահել, քանի որ իր գործողությունները սահմանափակում էին՝ ձեռքից վերցնում էին բջջայինը, թույլ չէին տալիս աշխատանքի գնալ: Այդ ամենն անում էին, որ իրեն ամուսնացնեին Մարտինի բարեկամի հետ:
Դեպքի ժամանակ մի քանի հոգի հարվածում էին Գևորգին, անգամ իր քույրն է նրան հարվածել: Ինքը 500 դոլարն իր կամքով է նվիրել Գևորգին, քույրն ու նրա ամուսինը ցանկանում էին, որ ինքն այդ գումարը հետ պահանջի, բայց այն նվեր էր:
Մարտինն ու իր քույրը ցանկանում էին իրեն ու Գևորգին բաժանել, Գևորգն էլ ասում էր՝ եթե էդպիսի բան անեն, պատասխան են տալու:
Նախաքննական ցուցմունքում Սառան հայտնել էր, թե ինքը մոտ մեկ տարի Գևորգի հետ համարյա ամեն օր շփվել է համացանցի ու հեռախոսի միջոցով: Իրենք պատրաստվում էին ամուսնանալ, Գևորգը ցանկանում էր գնալ Մինսկ, բայց ամեն անգամ պատճառաբանում էր, թե գումար չունի:
Ինքը նրան ասել է, որ Մինսկ գնալու համար պետք է բոլոր փաստաթղթերը թարգմանի: Գևորգը զանգել ու ասել է, թե մինչև Մինսկ գնալը ուզում է վարորդական իրավունքի վկայական ստանալ, բայց 100 դոլար չունի: Ինքը երկու օր անց ուղարկել է այդ գումարը:
Հետո նա նորից զանգել ու ասել է, թե փաստաթղթերը թարգմանելու համար 200 դոլար է պետք: Ինքն ուղարկել է այդ գումարը ևս:
Հետո նա ասել է, թե ձմեռային վերարկու չունի, 200 դոլար է խնդրել, ինքը դա էլ է ուղարկել…
Աստիճանաբար Գևորգը ագրեսիվ է դարձել, ու ինքը նրան ասել է, թե չի ցանկանում այլևս շփվել… Ինքը մի անգամ խոսել է Գևորգի ընկերոջ հետ, ով ասել է, թե Գևորգն իր ուղարկած գումարները բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույք է կատարել ու տարվել…
Դատարանում Սառան պնդել է, որ 500 դոլարը Գևորգին նվեր է տվել, հետ չի պահանջում, նախաքննական ցուցմունքն էլ ճիշտ չէ: Բայց դատարանը վկայի այս դիրքորոշումը գնահատել է որպես Գևորգի նկատմամբ ունեցած «սիրո զգացմունքի, կարեկցանքի, խղճահարության» արդյունք, և արժանահավատ է համարել վկայի նախաքննական ցուցմունքը:
Դատարանը հաստատված է գնահատել Գևորգ Թումանյանին մեղսագրված արարքը, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Գևորգ Թումանյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի դեկտեմբերի 3-ից:
Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)