Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 111 պատգամավոր:
ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 6 հարց, 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 132 հարց, 32 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 5-8-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի դեկտեմբերի 5-ի նիստում: