News.am-ը գրում է.

Բրոնխիալ ասթմայով տառապող 4-ամյա Սամվելին անհապաղ հետազոտություն է հարկավոր Ռուսաստանի Դաշնությունում, սակայն, նրա ընտանիքն անհրաժեշտ գումար չունի: NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը՝ տիկին Հասմիկը, պատմեց, որ երեխայի մոտ առողջական խնդիրներն ի հայտ են եկել դեռեւս 4 ամսականում եւ հետզհետե բարդացել: Այժմ 4-ամյա երեխայի մոտ հաճախակի են դարձել ջերմության տենդերը, անտանելի հոդացավերն եւ փորացավը:

«4 տարեկանում է ասթման հայտնաբերվել, ավելացել են այլ խնդիրներ: Կոնսիլիումներ են հրավիրվել, սակայն, չեն կարողացել հասկանալ՝ ինչն է խնդիրը: Հայաստանում ամեն ինչ արվել է, չեն հասկանում՝ կոնկրետ ինչն է խնդիրը: Հետազոտություն է հարկավոր Ռուսաստանում, սակայն, դրա համար գումար չունենք: Բալիկս երկու ամսվա մեջ մի քանի անգամ արդեն հիվանանոցում է պառկել, զուգահեռ անընդհատ տարբեր վիրուսներով է հիվանդանում: Շատ ծանր վիճակում է»,-ասաց նա:

Տիկին Հասմիկը նշեց, որ 4-ամյա Սամվելի՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող կլինիկաներից մեկում հետազոտության համար հարկավոր է 3 հազար դոլար, որից հետո միայն պարզ կլինի, թե ինչ բուժում է հարկավոր փոքրիկին. «Անալիզներ ենք տվել շատ կենտրոններում, սակայն, անալիզները մաքուր են գալիս: Ասում են Գերմանիայում կա կլինիկա, որտեղ կկարողանան հասկանալ բուն խնդիրը, սակայն, Ռուսաստանում կլինիկայի հետ կապ ենք հաստատել, որտեղից պատասխանել են, որ իմունային համակարգի խանգառում կա մոտը, սակայն, պետք է նրան այնտեղ տանել, որպեսզի հետազոտվի, հասկանան՝ խնդիրն ինչում է: Բայց, միայն հետազոտման համար հարկավոր է 3000 դոլար, որը չունենք»:

Փոքրիկ Սամվելին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 095 93 31 30 հեռախոսհամարով՝ տիկին Հասմիկին: