MAMUL.am-ն առցանց հարցում է իրականացրել` պարզելու համար, թե արդյոք բնակչությունը հավատում է, որ Սամվել Ալեքսանյանը կպատժվի շաքարավազի գնի թանկացման համար:

Հարցումը պարզել է, որ 1800-ից ավելի հարցվածների գերակշիռ մեծամասնությունը` 86 %-ը, չի հավատում, որ ՏՄՊՊՀ-ն հետևողականորեն ու խիստ կլինի շաքարավազի ներմուծման մենաշնորհը սեփականաշնորհած ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նկատմամբ ու նրան կտուգանի: