Yelaket.am-ը գրում է․

Հինգ ամսից Հայաստանի Հանրապետությունը կդառնա խորհրդարանական: Դեռևս հայտնի չէ, ի՞նչպիսի փոփոխությունների քաղաքական նոր իրականությունն իր հետ կբերի: Ո՞վքեր են լինելու կոլեկտիվ կառավարման առաջին դեմքերը: Թերևս հետագան ցույց կտա: Մինչ այդ, քաղաքական ուժերը ակտիվորեն կայանալիք պառլամենտական ընտրություններին կփարատեն բարեկեցիկ ապագայի հանդեպ հասարակության շրջանում գոյություն ունեցող կասկածները: Դժվար է պնդել, որքանով է նպատակահարմար անցնել նոր սահմանադրական կարգերի, այն պարագայում, երբ ներկայիս կառավարման օրոք ծառացած սոցիլական նշանակության բազմաթիվ խնդիրներ այդպես էլ մնացել են չլուծված: Աղքատություն, դասակարգային անհավասարություն, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ, անպատժելիության մթնոլորտ, արտագաղթ... ցուցակը կարելի է ընդլայնել... Սա ինչ վերաբերվում է խնդրո ռոմանտիկ կողմին:

Ինչևիցէ, ներքաղաքական կյանքը արդեն թևակոխել է նախընտրական շրջան ու բնականաբար հիասթափված հասարակությանը հուզում է կարևոր մի հարց, վերջ ի վերջո, որ քաղաքական ուժն է արժանի ստանալ իր վստահութան քվեն:

ՀՀԿ - Որքան էլ որ քննադատված ու վարկաբեկված լինի իշխող քաղաքական ուժը, նա վստահ է, որ 2017 թ. ապրիլին էլ մեծամասնություն կկազմի: Դրա համար նա ունի բոլոր անհրաժեշտ գործիքակազմն ու ռեսուրսները: Սակայն, այս անգամ ՀՀԿ-ն պետք է որոշի, թե ինչպիսի թիմով է գնալու ընտրությունների... ավանդական «չինովնիկ-օլիգարխ» արհմիությունով, թե բանիմաց ու կրթված մասնագետներով, գաղափարախոսներով ու հմուտ պետական մենեջերներով: Թեև արդեն հաստատված է, որ վերոնշյալ պարամետրերին համապատասխանով ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն է գլխավորելու առաջիկա ընտրություններում ՀՀԿ թեկնածուական ցուցակը:

Ւ՞սկ որ ուժը կհանդգնի «ջախջախել» իշխող կուսակցությանը ապրիլին: Մտահոգիչ հարց է, քանի որ մեր երկրի ընդդիմության #1 դժբախտությունը համախմբվելու ունակությունից զուրկ լինելն է, ինչպես նաև դատարկ ամբիցիաները:

Մանրամասները ` Yelaket.am-ում։