ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան – Պարոն Մելիքյան, Գագիկ Ծառուկյանը ասել է, որ վերադառնում է, Ձեզ չի՞ մտահոգում այս հանգամանքը։ – Նման հայտարարություն չի եղել, պարոն Ծառուկյանն ընդամենը հայտարարել է, որ առաջիկայում հայտարարություն կանի։

– Իսկ հիշո՞ւմ եք, թե Դուք ինչպես էիք անվանել նրան՝ ասելով, թե «թալանչին չի կարող լինել բարերար»։

– Ոչ մի բան չենք հիշում, երբ հայտարարություն կանի, կպատասխանենք։ – Որ վերադառնա, ներողությո՞ւն եք խնդրելու։

– Երբ կվերադառնա, ես Ձեր հարցին կպատասխանեմ, սպասեք, հնչեցնի իր հայտարարությունը, նոր, որեւէ մեկս որեւէ տեղ չենք գնում, Ձեր ցանկացած հարցին կպատասխանենք։

Սպասենք հայտարարությանը։

– ԲՀԿ–ականներն ասում են, որ ժողովուրդը պահանջում է Ծառուկյանի վերադարձը, Դուք անձամբ տեսնո՞ւմ եք նրա վերադարձի անհրաժեշտությունը։ – Եթե ժողովուրդը տեսնում է, ուրեմն բոլորը պետք է տեսնեն։ – Այդ թվում եւ ՀՀԿ-ականնե՞րը։

– Թողեք հայտարարությունը հնչի, հետո տեսնենք։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում