Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Գյումրիի անօթևանության խնդրին:

“Այսօր Գյումրիի քաղաքապետի պայմանավորվել ենք հետևյալը՝ այն խնդիրները, որոնք առաջացել են երկրաշարժից հետո, 2017 թվականին բնակարանների պահանջարկը լուծվելու և ավարտվելու է: Այդ պնդման հետ բազմաթիվ մարդիկ կան, որ համաձայն չեն, և մենք պայմանավորվել ենք անցնենք այդ ցանկով: Ինչո՞ւ, 28 տարի է անցել, այդ ընթացքում նոր սերունդ է ծնվել, և կյանքի ընթացքում պահանաջարկը մեծանում է: Հիմա տարանջատենք 28 տարի առաջվա խնդիրները լուծում ենք, թե չէ, 28 տարվա ընթացքում առաջացած խնդիրները դրանք խնդիրներ են, որոնք առաջանում են Գորիսում, Հրազդանում և բոլոր տեղերում: Ի՞նչ վերաբերմունք ցույց կտանք, այդ քննարկումների ընթացքում մենք կնայենք”,- ասաց նա:
Նա նշեց, որ Գյումրին ունի լավ շանս՝ դառնալու Հայաստանի զբոսաշրջության մայրաքաղաքը: Այդ հարցը քննարկվել է ՏՏ ոլորտի մասնագետների հետ:
Կարեն Կարապետյանն ասաց, որ այսօր գնացել էին Գյումրի, որպեսզի հարգանքի տուրք մատուցեին, բայց զուգահեռ քննարկում արեցին, որպեսզի ազդակ ուղարկեն, որ կյանքը շարունակվում է:
“Որպեսզի մի քիչ տրամադրությունները փոխվի, այ էս պանիխիդա վիճակից մեզ թափ տանք, դուրս գանք, մի քիչ օպտիմիստ լինենք”,- ասաց նա: