«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ցուցակագրումն արդեն սկսվել է, «վերևներում» հին ցուցակը դրած՝ գրում-ջնջում են, թե ովքեր են դուրս թռչելու, ովքեր նորից մանդատ ստանալու շանս ունեն, որոշ պատգամավորներ արդեն ստացել են իրենց «սև թուղթը», բոլորն ահով սպասում են։

Արդեն վճռված է հին գվարդիայի հարցը՝ Ռազմիկ Զոհրաբյան, Վազգեն Կարախանյան, Մկրտիչ Մինասյան, Համլետ Հարությունյան քառյակը չի լինի հաջորդ խորհրդարանում, չեն լինի նաև «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր ապարանցի Վրեժ Մարկոսյանը, գործարար Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, ինչպես նաև ջավախահայ Տաճատ Վարդապետյանը։ Ի դեպ, Մարկոսյանն ինքը ցանկություն չունի նորից խորհրդարան գնալու»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում