Politik.am–ը գրում է.

Տարիներ առաջ Երևանում ներդրվեց ավտոկայանման նոր համակարգ, որը քաղաքացիները կոչեցին «կարմիր գծեր»: Ըստ այս նոր համակարգի քաղաքացին կարող էր մինչ մեկ տարվա համար վճարումներ իրականացնել և ըստ իր վճարման մեքենան կայանել «Փարքինգ Սիթի Սերվիս»-ին հանձնված կայանատեղիներում: Այս որոշումը քաղաքացիներից շատերը անօրինական են համարում և կարծում են, որ ընկերությունը, որին հանձնված է Երևան քաղաքին պատկանող տարածքները, որևէ աշխատանք չի իրականացնում, որի համար քաղաքացիները պետք է վճար կատարեն: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը Politik.am-ին փոխանցել է մի նամակ, որը իրենց է ուղարկել քաղաքացիներից մեկը: Ըստ քաղաքապետարանի մեր աղբյուրի նման նամակ ուղարկելու դեխքում Երևանի քաղաքապետարանը ստիպված է լինում չտուգանել «կարմիր գծերի» համար չվճարած քաղաքացիներին: Նամակում բերված է բոլոր այն հիմնավորումները, ըստ որի «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության պահանջած վճարները անօրինական են:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Հասցեն` ՀՀ 0015, ք. Երևան, Արգիշտիի 1

 

ԲՈՂՈՔ ԲԵՐՈՂ՝ ՔԱՂԱՔԱՑԻ XXXXXXXXXXXXXXXXX

անձ.՝ XXXXXXXX տրված՝ 00X-ի կողմից, XXXXXXXX

Հասցեն՝ Երևան, XXXXXXXXXXXXXXXXXXXX

Հեռ` (XXXXXXXXXXXXXX

 Բ Ո Ղ Ո Ք

(Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության

ծառայության պետի տեղակալ Վ. Բարսեղյանի XXXX2015թվարչական տույժ նշանակելումասին թիվ XXXXXXX որոշումնանվավեր ճանաչելուպահանջիվերաբերյալ)

 

1. Բողոքի հակիրճ նկարագրությունը:
Քաղաքացի XXXXXXXXXXը ստացել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ Վ. Բարսեղյանի գրությունը, կից՝ Երևանի քաղաքապետի XXXX2015թ թիվ XXXX արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն), «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ գրությունը:

Արձանագրության մեջ մասնավորապես նշված է հետևյալը.

«Համադրելով տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշները իրավախախտման հատկանիշների հետ, հայտնաբերել եմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1247-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում, մասնավորապես՝

XXXXXXXXX մակնիշի XXXXX համարանիշի տրանսպորտային միջոցը XXXX2015թ. ժամը 12:51-ից մինչև XXXX2015թ. ժամը 13:10 -ը 15 րոպեից ավել ժամանակահատվածով կայանվել է ք. Երևան, XXXX փող. , հատված X-ում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում և չի վճարել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և Երևանի քաղաքի ավագանու 23.12.2014 թվականի թիվ 264-Ն որոշմամբ նախատեսված տրանսպորտային միջոցների կայանատեղերի համար սահմանված տեղական տուրքը:»:

Որպես արձանագրության մեջ նկարագրված իրավախախտման հիմնավորում արձանագրությանը կցվել է երկու ստատիկ լուսանկար՝ կատարված երկու տարբեր ժամանակահատվածներում:

Քաղաքացի XXXXXXXXXXXXը ստացել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ Վ. Բարսեղյանի XXXX2015թ վարչական տույժ նշանակելու մասին թիվ XXXXXX որոշումը (այսուհետ՝ Որոշում), որով շաբլոն տեքստով վկայակոչելով մի քանի իրավական ակտ՝ նա ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ վարչական տույժ 5000 ՀՀ դրամի չափով:

Պնդում ենք, որ որոշման մեջ նշված իրավախախտումը քաղաքացի XXXXXXXյանի կողմից թույլ չի տրվել և համարում ենք, որ նրա նկատմամբ կայացված որոշումը հիմնավորված չէ, հակասում է օրենքին և ենթակա է վերացման որպես անվավեր վարչական ակտ:

2. Բողոքի իրավական հիմքերը:

Ձևական իրավական առումով մոտենալով Որոշման հիմքումդրված Արձանագրությանը՝ պետք է փաստեմ, որ այն չի համապատասխանում դրան ներկայացվող պահանջներին:Մասնավորապես, Արձանագրության նախաբանում նշվում է, որ այն ընդունելիս հիմք է ընդունվել ՎԻՎՕ-ի 255-րդ հոդվածը, որով սահմանվում են Արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջները: Մինչդեռ, համաձայն ՎԻՎՕ-ի 255-րդ հոդվածի՝«վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանմեջ նշվում է`դրա կազմելու ամսաթիվն ու տեղը,արձանագրությունը կազմող անձի պաշտոնը,անունը,հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողիանձի մասին. վարչականիրավախախտման կատարման տեղը,ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը,որըպատասխանատվություն է նախատեսում տվյալիրավախախտման համար. վկաների ևտուժողներիազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան.խախտողիբացատրությունը. գործի լուծման համարանհրաժեշտ այլ տեղեկություններ:

Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը ևվարչական իրավախախտումկատարած անձը. վկաների ևտուժողների առկայության դեպքում արձանագրությունըկարողեն ստորագրել նաև այդ անձինք:

Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում էստորագրել արձանագրությունը,դրանում այդ մասին նշում էկատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունքունիներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ ևդիտողություններարձանագրության բովանդակության առթիվ,ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուցիր հրաժարվելուշարժառիթները:

Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է սույնօրենսգրքի 267 հոդվածովնախատեսված նրա իրավունքներն ուպարտականությունները, որի մասինարձանագրության մեջնշվում է արվում:»:

Համադրելով Արձանագրությունը և դրան ներկայացվող պահանջները բովանդակող վերոնշյալ իրավանորմերը՝ պետք է փաստեմ, որ Արձանագրությունը կազմված է հետևյալ խախտումներով՝

Արձանագրությունում նշված չէ Արձանագրությունը կազմող անձի հայրանունը,
Արձանագրությունում բացակայում է խախտողի բացատրությունը,
Արձանագրությունը չի ստորագրել վարչական իրավախախտում կատարած անձը, կամ առկա չէ Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու մասին նշում,
Արձանագրության մեջ բացակայում է նշում, որ խախտողին բացատրվել է ՎԻՎՕ-ի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները:
Ընդ որում, Արձանագրությունը չի համապատասխանում ոչ միայն ՎԻՎՕ-ի պահանջներին, այլև Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի թիվ 563-ն որոշմամբ հաստատված Հավելվածի 11-րդ կետով Արձանագրությանը ներկայացվող ավելի համեստ պահանջներին: Համաձայն նշված կետի՝ «ավտոտրանսպորտային միջոցը կամ դրակցորդը վճարովիավտոկայանատեղում կայանելու համար սահմանված տուրքըչվճարելուտուգանքի վերաբերյալ կազմվող արձանագրությունըպետք է ներառի առնվազն հետևյալտեղեկատվությունը.

1) տուգանվող անձի կողմից կայանած ավտոտրանսպորտայինմիջոցի մակնիշն ուհաշվառման համարանիշը,

2) արձանագրություն կազմելու ժամանակը,

3) տուգանքի իրավական հիմքերը,

4) տվյալ ավտոկայանատեղի հասցեն,

5) տուգանքի չափը,

6) տուգանքի վճարման համար գործող բանկայինհաշվեհամարը,

7) տուգանքը վճարողի անունը, ազգանունը, ստորագրությունը(հնարավորությանդեպքում), նրա անձը հաստատողփաստաթղթի տվյալները:»:

Համադրելով Արձանագրությունը և դրան ներկայացվող պահանջները բովանդակող վերոնշյալ իրավանորմերը՝ պետք է փաստենք, որ Արձանագրությունը կազմված է հետևյալ խախտումներով՝

Արձանագրությունում նշված չէ տուգանքի չափը,
Արձանագրությունում նշված չէ տուգանքի վճարման համար գործող բանկային հաշվեհամարը,
Արձանագրությունում նշված չէ խախտողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
Համաձայն ՎԻՎՕ-ի 277-րդ հոդվածի 1-ին պարբերության՝«վարչականիրավախախտումների վերաբերյալ գործերը քննվումեն վարչական իրավախախտմանվերաբերյալարձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համարլիազորվածմարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալուօրվանից սկսած տասնհինգօրյաժամկետում:»: Ակնհայտ է, որ գործը չի քննվել վերոնշյալ ժամկետում:

Վերոգրյալը վկայում է, որ վարչական վարույթն իրականացվել է, և արձանագրությունը կազմվել է օրենսդրության էական խախտումներով և հիմք է հանդիսանում դրա արդյունքում կայացված Որոշման վիճարկման համար:

Բովանդակային առումով մոտենալով Արձանագրությանը ևդրա հիման վրա կայացվածՈրոշմանը՝ պետք է փաստեմ, որ այն չի կարող որևէ բացասական հետևանք առաջացնել քաղաքացի XXXXXXXXյանի համար, քանի որ քննարկվող առումով նրա կատարած գործողություններն իրենց մեջ որևէ զանցակազմ չեն պարունակում:

Քանի որ տվյալ դեպքում XXXXXXXյանը

«մեղադրվում է» տեղական տուրք չվճարելու մեջ, նախ և առաջ պարզենք, թե ինչ է իրենից ներկայացնում տեղական տուրքը, որ դեպքերում կարող է այն սահմանվել: Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ «տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացման դիմաց գանձվող պարտադիր գանձույթ է:»: Օրենքի այս սահմանումից բխում է և իրավաբանական գրականության մեջ համընդհանուր ճանաչում ունի այն մոտեցումը, որ ի տարբերություն հարկի, որն ուղղակի անհատույց գանձվող վճար է, տուրքը գանձվում է որևէ կոնկրետ ծառայության դիմաց, որը մատուցվում է: Այսինքն, եթե վճարված հարկի դիմաց անձը հանդիպական գործողության որևէ ակնկալիք չունի, ապա, տուրք վճարելով, անձն ակնկալում է, որ օգտվում է կամ օգտվելու է ինչ-որ ծառայությունից, որն իրեն մատուցվելու է: Իսկ ի՞նչ ունենք մենք ներկայիս այսպես կոչված «վճարովի ավտոկայանատեղիների» դեպքում, ի՞նչ ծառայություն է մատուցվում դրանով քաղաքացիներին, ի՞նչ նոր արժեք է ստեղծվում: Խորհրդային Հայաստանի տարիներից մնացած փողոցները նույնիսկ որդան կարմիրով ներկելու դեպքում հնարավոր չէ ասել, որ դրանով վարորդներին ինչ-որ ծառայություն է մատուցվում, որի դիմաց գումար (տուրք) է ենթակա վճարման: Ավելին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝«տեղական տուրք և (կամ) վճար գանձող մարմիններիպաշտոնատարանձինք տեղական տուրքի կամ վճարիհաշվարկն իրականացնում և տեղական տուրքըկամ վճարըգանձում են նախքան այդ լիազորությունների կամգործողություններիիրականացումը` ելնելով սույն օրենքինհամապատասխան սահմանված տեղական տուրքիկամ վճարիդրույքաչափերից:»: Սա նշանակում է, որ անձին նախապես հնարավորություն է ընձեռնվում գնահատել տվյալ ծառայությունից օգտվելու նպատակահարմա­րությունը, այլ ոչ թե ներքաշելով «կարմիր գծերի ծուղակը»` նպատակ հետապնդում չմատուցած ծառայության դիմաց տուգանքներ գանձել: Եվ միայն ավտոկայանատեղիների տուրքի համար, շեղվելով տուրքի և օրենքի հիշյալ ընդհանուր տրամաբանությունից, այլ բան է սահմանված:

Խորապես համոզված եմ, որ ավտոկայանատեղին կարող է լինել վճարովի միայն այն դեպքում, երբ այն ոչ թե արհեստականորեն ստեղծվում է ճանապարհների երթևեկելի մասի հաշվին, այլ այն ստեղծվում է այլ տարածքներ կահավորելու, համապատասխան շինարարական աշխատանքներ կատարելու, նոր արժեք ստեղծելու միջոցով: Վճարովի ավտոկայանատեղի կարող է լինել, օրինակ, Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին, քանի որ այն հատուկ ստեղծվել է այդ նպատակով, լրացուցիչ հարմարություններ ունի, այլընտրանքային է (ցանկության դեպքում վարորդը կարող է այդտեղ չկայանել ավտոմեքենան) և այլն: Իսկ ճանապարհի բանուկ, երթևեկելի մասը երբեք չի կարող դառնալ վճարովի ավտոկայանատեղի և դրա համար չի կարող տուրք գանձվել, քանի որ այն իր նպատակային նշանակությամբ ստեղծվել է ոչ թե կարմիր գծեր քաշելու միջոցով վարորդներից գումարներ գանձելու, այլ երթևեկելու համար, այդտեղ կայանված ցանկացած ավտոմեքենա խոչընդոտում է մեկ այլ ավտոմեքենայի երթևեկությունը:

Բացի այդ, վճարովի ավտոկայանատեղիների ներկայիս մոդելը լայնորեն գովազդելիս որպես ծանրակշիռ փաստարկ էր նշվում այն, որ վերանալու են այսպես կոչված «ստայանչիկները»: Փաստ է, որ «ստայանչիկները» ինչպես կային, այնպես էլ մնացել են, ցանկացած վարորդ կարող է հավաստել դա: Ստացվում է, որ ներկայիս պայմաններում վարորդները ստիպված են այսպես կոչված «ավտոկայանտեղի»-ների համար կրկնակի՞ վճարել:

Վերոհիշյալ մոտեցումը հստկորեն ամրագրված է նաև ՀՀ գործող օրենսդրությամբ, որին փաստորեն հակասում է համայնքի ավագանու` խնդրո առարկա որոշումը: Այսպես, համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում բերված սահմանումների՝ «կայանավայրը ճանապարհի ինժեներական կառույց է, կայանատեղը՝ տրանսպորտային միջոցի միջանցիկ երթևեկության համար չնախատեսված, ճանապարհին անմիջականորեն սահմանակից տարածք:»

Համաձայն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով տրված հասկացությունների՝ «կայանատեղը ճանապարհային ինժեներական շինություն է:»

Ասվածից հետևում է, որ ճանապարհի երթևեկելի մասը գծանշելով այն ոչ մի դեպքում չի կարող դառնալ ավտոկայանատեղի, քանի որ այն, ըստ էության, ճանապարհի երթևեկելի մասն է, որի հիմնական գործառույթը ավտոմեքենաների երթևեկությունն է: Առավել ևս չենք կարող խոսել այն մասին, որ XXXXXXXXյանի կայանած տարածքը տրանսպորտային միջոցի միջանցիկ երթևեկության համար չնախատեսված, ճանապարհին անմիջականորեն սահմանակից ինժեներական շինություն է:

Ասվածն էլ ավելի ցայտում է երևում ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003թ. մայիսի 13-ի թիվ 28-Ն հրամանի ուսումնասիրությունից, որով հաստատված «ավտոկայանատեղեր» շինարարական նորմերի 3.1-րդ կետի համաձայն՝ «ավտոկայանատեղը շենք, շինություն (շենքի, շինության մաս) կամ հատուկ, բաց հարթակ (կամ ծածկարանով) է, որը նախատեսվում է միայն ավտոմոբիլների պահման (կայանատեղի) համար:»:Մեկնաբանություններն ավելորդ են:

Ընդհանուր օգտագործման ճանապարհները հանրային տարածք են և ապահովում են մարդու ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքի իրականացումը: Իսկ վերջինը ենթադրում է նաև ցանկացած վայրում կայանելու մարդու իրավունքը` հրաժարվելով լրացուցիչ վճարովի ծառայություններից: Մինչդեռ եթե անգամ մի պահ խորը վերացարկվելով իրականությունից` ենթադրենք, թե այսօրվա վճարովի ավտոկայանատեղերով տրամադրվում է ծառայություն, ապա պետք է փաստենք, որ բոլոր կարևոր փողոցների կարմրացման արդյունքում «մարդը զրկվել է այլընտրանքային (ոչ վճարովի) կայանման եղանակ ընտրելու հնարավորությունից, ինչը մարդու ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքի կոպտագույն խախտում է:»:

ՎԻՎՕ-ի 1247-րդ կետը վարչական պատասխանատվություն է նախատեսվում «ավտոտրանսպորտային միջոցը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու համար:»:

Այսպիսով, տվյալ դեպքում տեղական տուրքի սահմանումը հակասում է հենց «տուրք» հասկացության, դրա սահմանադրաիրավական բովանդակությանը: Ես ավտոկայանատեղում չեմ կայանել:

Անկախ վերոգրյալից, եթե նույնիսկ վերացարկումներ կատարենք այն մոդելը կարգավորող իրավական ակտերի շրջանակներում, որոնք առայժմ գործում են, ապա պետք է փաստենք հետևյալը.

Համաձայն ՀՀ կառավարության 2012թ. հոկտեմբերի 10-ի թիվ 1293 որոշմամբ հաստատված Հավելվածի 7-րդ կետի՝ «ավտոկայանատեղերը պետք է ունենան հետևյալկահավորումը`

1) տարածքի մակերեսի կոշտ պատվածք, ավտոկայանատեղիսահմաններիսահմանազատում փողոցի երթևեկելի մասում,տուրքի գանձման, տարածքի վերահսկման ևերթևեկությանկազմակերպման այլ տեխնիկական միջոցներիառկայություն(հնարավորության դեպքում), կառուցվածքայինտարրերով տարանջատում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբսահմանված համապատասխան ձևիգետնանշում.

3) ավտոկայանատեղի տարածք ավտոտրանսպորտայինմիջոցների մուտք գործելու,տարածքից դուրս գալու մատչելի ևանվտանգ ուղիներ.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի հունիսի 28-ի N 955-Նորոշմամբ հաստատվածպահանջներին համապատասխան` «Կայանման տեղ»և«Տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը կայանմանտեղերում», իսկվճարովի ավտոկայանատեղերի համար՝ նաև«Վճարովի ծառայություններ»ճանապարհային նշաններ.

5) վճարովի ավտոկայանատեղի համար տեղեկատվականցուցանակ, որը պետք էպարունակի ավտոկայանատեղիկազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը ևազգանունը,գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղիաշխատանքայինռեժիմը, ավտոկայանման ծառայությանմատուցման դիմաց սահմանված տուրքիչափերը,ծառայողական ավտոկայանատեղի համար` նաև«Ծառայողական» ցուցանակ:»:

Քաղաքացի XXXXXXXXյանի կայանման վայրում առնվազն «խախտման» օրվա դրությամբ պահպանված չեն եղել առնվազն ստորև նշված պայմանները, ինչը հավաստվում է նաև մեր կողմից կատարված տեսագրությամբ (որը անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել)՝

ավտոկայանատեղի կառուցվածքային տարրերով տարանջատում,
ավտոկայանատեղի տարածք ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու, տարածքից դուրս գալու մատչելի և անվտանգ ուղիներ (համեմատության համար նշենք, որ այսպիսի ուղիներ առկա են, օրինակ, Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղում):
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան` «Կայանման տեղ» և «Տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը կայանման տեղերում», «Վճարովի ծառայություններ» ճանապարհային նշաններ,
վճարովի ավտոկայանատեղի համար տեղեկատվական ցուցանակ, որը պետք է պարունակի ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը, ավտոկայանման ծառայության մատուցման դիմաց սահմանված տուրքի չափերը: Ավելին, անգամ որոշ վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեղեկատվական ցուցանակները չեն պարունակում ավտոկայանատեղի համար տուրքի վճարման պարտականության պայմանների մասին նշում, ինչը «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ oրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ ավտոկայանատեղում փակցվող ցուցանակին ներկայացվող պարտադիր պահանջ է:
Նման խախտումների պայմաններում, հասկանալի է, խոսք չի կարող գնալ ավտոկայանատեղի ծառայությունից օգտվողների համար ներկայացվող տեղեկատվության, պայմանների վերաբերյալ ցուցանակների մատչելիության և տեսանելիության մասին:

Բացի այդ, համաձայն Երևան քաղաքի ավագանու 2013թ. դեկտեմբերի 10-ի թիվ 89-Ն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետի «գ» պարբերության՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե տեղական տուրք չի գանձնվում:

Տվյալ դեպքում, որպես 15 րոպեից ավել տևողությամբ կայանելու ապացույց ներկայացվել է ինչ որ «Պարկոն» սարքով արձանագրված ամսաթիվ/ժամեր: Հարց է առաջանում, արդյո՞ք այդ սարքով կատարված տեսագրության վրա ֆիքսվող ամսաթիվը հնարավոր է փոխել, թե՝ ոչ, և առկա՞ է արդյոք 16 րոպե անընդմեջ տևողությամբ տեսագրություն, թե՝ ոչ: Բարձրացված առաջին հարցին դրական կամ երկրորդ հարցին բացասական պատասխան տալու դեպքում պետք է փաստենք, որ առկա չեն իմ կողմից վճարովի ավտոկայանատեղում ավելի քան 15 րոպե տևողությամբ կայանումը հավաստող պատշաճ ապացույցներ, որոնց ներկայացման բեռը օրենքով դրված է վարչական ակտը կայացնող վարչական մարմնի վրա: Ես կարող էի իմ ավտոմեքենայով դուրս գալ իր կայանման վայրից և նորից վերադառնալ ու կայանել: Երկու դեպքում էլ կայանման ժամկետը կարող էր չգերազանցել 5 րոպեն: Հետևաբար քանի դեռ հակառակը չի ապացուցվել, անկախ վերևում նշված մյուս բոլոր փաստարկներից՝ ես չեմ կարող համարվել ավտոկայանատեղում կայանման պայմանները խախտած:

Այսպես, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական մարմնի կողմից քննարկվողփաստականհանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրածտվյալները, տեղեկություններըհամարվում են հավաստի բոլորդեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակըչիապացուցել:

Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրածտվյալները, տեղեկություններըհավաստող փաստաթղթեր կամլրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջըսահմանված չէօրենքով:

Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանցներկայացրած տվյալների,տեղեկությունների իսկությանվերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իրհաշվինձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալուհամար:

Համաձայն ՀՀ սահմանադրության 53.5-րդ հոդվածի 2-րդ մասի՝բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում տուրքերի տեսակները, չափը, վճարման կարգը:

Հետաքրքրական է, բայց որևէ օրենքով սահմանված չէ, թե ավտոկայանատեղերի տուրքը երբ է վճարվում: Ավելին, մեր բոլոր ուսումնասիրությունների արդյունքում մենք չկարողացանք գտնել ոչ միայն օրենք, այլև մի այնպիսի իրավական ակտ կամ տեղեկատվական նյութ, որով սահմանվում է, թե վճարովի ավտոկայանատեղում կայանելու մեկ ժամվա տուրքի վճարումը երբ է կատարվում: Խնդրում եմ նշել, թե ես ե՞րբ էի պարտավոր վճարել մեկ ժամվա համար նախատեսված տուրքի գումարը (Երևան քաղաքի ավագանու վերոհիշյալ որոշման 6-րդ կետի համաձայն՝ տուրքը վճարվում է ընթացիկ տարվա ընթացքում. արդյո՞ք դա նշանակում է, որ պահանջվող տուրքի գումարը ես կարող էի վճարվել մինչևընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը), խնդրում եմ նշել նաև այն իրավական ակտը և դրա համապատասխան մասը, որով այդպիսի իրավանորմ է սահմանված, գնահատել դրա համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը: Գուցե պատճառն այն է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ oրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ մեկ ժամվա համար սահմանված տուրքի գանձում իրականացնելու դեպքում պետք է սահմանվի փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ, իսկ գործող համակարգը չի ապահովում նման հնարավորություն՝ 6 րոպե կայանող վարորդից գանձելով նույնքան տեղական տուրք, որքան մեկ ժամ կայանողից: Այս տեսանկյունից կարծում եմ, որ ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից՝ մեկ ժամվա տուրքի վճարման պարտավորությունը սահմանող նորմը կարող է ուժի մեջ մտնել առնվազն դրա իրականացումն ապահովող համապատասխան իրավական ակտերի ընդունումից և տեխնիկական միջոցների ներդրումից հետո:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտըարտաքին ներգործություն ունեցող այնանհատականիրավական ակտն է, որը վարչական մարմիննընդունել է հանրային իրավունքիբնագավառում կոնկրետ գործիկարգավորման նպատակով, և ուղղված է անձանցհամարիրավունքներ և պարտականություններ սահմանելուն,փոփոխելուն, վերացնելուն կամճանաչելուն։

Տվյալ դեպքում,XXXXXXXXXXXյանի համար լրացուցիչնյութական պարտավորությունսահմանող Որոշումնընդունվել է ՀՀ սահմանադրության, օրենքների,ՀՀկառավարության որոշումների և հենց Երևան քաղաքիավագանու որոշումներիբազմաթիվ խախտումներով (որոնց միմասին անդրադարձա վերևում) և ՎԻՎՕ-ի 124.7-րդ հոդվածիսխալ կիրառման արդյունքում, չունենալով Արձանագրությունև/կամավտոկայանատեղի և/կամ ավտոկայանատեղում 15րոպե անընդմեջ կայանելուվերաբերյալ ապացույց և/կամտուրքի վճարման համար ժամկետ և այլն և այլն:

 

Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի՝ անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը,որնընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալկիրառման կամ սխալմեկնաբանման հետևանքով:

Այսպիսով, գտնում եմ՝ վերը շարադրված փաստական և իրավական հիմնավորումներով Որոշումն անվավեր է և ենթակա է վերացման: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ ներկայացնել մեր հիմնավորումները բոլոր աստիճանի դատական ատյաններում: Ակնհայտ է նաև, որ տվյալ դեպքերում մեծ խնդիրներ կան նաև ՀՀ սահմանադրությանը համապատասխանության մասով, ինչն անհրաժեշտության դեպքում կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան:

 

Բացի այդ, համաձայն «Վարչարարության հիմունքների ևվարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝վարչական մարմիններին արգելվում է անհավասարմոտեցումցուցաբերել միատեսակ փաստականհանգամանքների նկատմամբ, եթե առկա չէդրանցտարբերակման որևէ հիմք: Եթե վարչական մարմինըորևէ հայեցողական լիազորությունիրականացրել է որոշակիձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևսպարտավորէ իր այդ հայեցողական լիազորություննիրականացնել նույն ձևով:

Տեղյակ եմ, որ միատեսակ փաստական հանգամանքներ ունեցող մի շարք գործերով վարչական տույժ չի կիրառվել, վարչական տույժ կիրառելու մասին որոշումներն անվավեր են ճանաչվել (օրինակ՝ 31.10.2014թ. Վ-45/700, 08.07.2014թ. Վ-27/809, 27.07.2014թ. Վ-30/278 որոշումներ), ուստիXXXXXXXXյանի նկատմամբ ևս տույժ չի կարող կիրառվել:

 

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 18-19-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65-րդ, 69-րդ, 71-րդ, 72-րդ և 73-րդ հոդվածների դրույթներով`

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

 

Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ Վ. Բարսեղյանի XXXX.2015թ վարչական տույժ նշանակելու մասին թիվ Վ-XXXX որոշումը:

 

Կից ներկայացնում եմ անձնագրի , ինչպես նաև Որոշման պատճեն: