Ջերմուկ քաղաքի Կեչուտի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել։ Այս ահազանգն այսօր ժամը 13:30-ի սահմաններում ստացվել է ոստիկանության Վայոց Ձորի վարչություն:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է,որ երկու քաղաքացի ռետինե նավակով մտել է ջրամբար,ինչից հետո նավակը վնասվել է։ Քաղաքացիներից մեկը փրկվել է, մյուսը ջրահեղձ է եղել»,- հայտնեցին լրատվականից։
Նշենք,որ դեպքի վայր ժամանած ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը քաղաքացիների օգնությամբ ջրից դուրս է բերել Ջերուկ քաղաքի բնակիչ, 29-ամյա Սևակ Համբարձումյանի դին, իսկ նշված ջրամբարից Ջերմուկի հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասի բնակիչ 27-ամյա Գարիկ Հովհաննիսյանը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ս. Համբարձումյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Ջերմուկի պահպանության բաժանմունքում, ոստիկանության ավագ է եղել, 2 օր առաջ է հայր դարձել: