Դիմակավորված և զինված անձն այսօր առավոտյան ավազակային հարձակում է գործել Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա։

Հանդիպելով տարադրամի փոխանակման կետի աշխատակցի դիմադրությանը՝ անհայտ անձը կրակոցներ է արձակել և փախուստի է դիմել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան չի հաջողվել գումար հափշտակել։

Ոստիկանությունից նշեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Հարցին, թե զոհեր և վիրավորներ կա՞ն, ոստիկանությունից խոստացան պատասխանել ավելի ուշ։