Սույն թվականի նոյեմբերի 22-ին « Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիան» կազմակերպել էր արտագնա գիտապրակտիկ սեմինար Վանաձորում' «Սրտի իշեմիկ հիվանդության և տիպ 2 շաքարային դիաբետով հիվանդների բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով: Սեմինաը կազմակերպվել էր Լոռիի մարզի սրտաբանների, ընտանեկան բժիշկների, թերապևտների և ներզատաբանների համար:

Սեմինարը անց էր կացնում հայտնի սրտաբան, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» համալսարանական հիվանդանոցի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանը:

Գիտապրակտիկ սեմինարը հնարավորություն տվեց մարզի բժիշկներին, հենց իրենց մարզում, առանց Երևան մեկնելու, թարմացնել իրենց տեսական գիտելիքները և ձեռք բերել նոր գործնական հմտություններ, ինչը անչափ կարևոր է պատշաճ բուժօգնության որակ ապահովելու համար:

Սեմինարը ակրեդիտացվել էր ՀՀ Առողջապահության նախարարության կողմից և նրա մասնակիցներին շնորհվեցին 1 տեսական և 2 գործնական ՇՄԶ կրեդիտներ:

Հաշվի առնելով սեմինարի մասնակիցները բուռն արձագանքը նախաձեռնությանը և հատկապես կարևորելով, որ սեմինաը արտագնա էր, « Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիան» հետայսու նույնպես իրականացնելու է մեծ քանակով մարզային արտագնա սեմինարներ բժշկագիտության ամենատարբեր ոլորտներով: