«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշակի կոռուպցիոն մեխանիզմներ է հայտնաբերել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման հետ կապված: Դա մասնավորապես, վերաբերում է Դիլիջանում ՊԵԿ-ի հանգստյան տանը:

Ուսումնասիրություններից հետո վարչապետը հանձնարարել է գնումների հետ կապված քրեական գործ հարուցել, սակայն Սերժ Սարգսյանը թույլ չի տվել:

Սերժ Սարգսյանը շարունակում է բարձր գնահատել Գագիկ Խաչատրյանին և նրա համար ոչինչ ավարտված չի համարում»: