«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին կայանալիք նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անպայման ներկա է գտնվելու, և հանդես է գալու ելույթով։ Դեռևս չի որոշակիացել, թե ով է գլխավորելու կուսակցությունը՝ Սեյրան Օհանյա՞նը, թե՞ Վիկտոր Դալլաքյանը։ Միևնույն ժամանակ, Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն ակտիվորեն ներգրավված է կուսակցական աշխատանքներում։