Նողկալի դեպք հայաստանյան խանութներից մեկում

Էսօր խանութում էրկու հատ զռթ (պայմանականորեն անվանակոչենք դրանց Խլինք ու Ճենջ)... մի խոսքով՝ սրանք շոռում են խանութի վաճառողուհուն: Ստորև ներկայացնում եմ դրանց դիալոգը՝

Խլինքն- Ինչ լավնա՜ հորս արև, ոնց եմ ուզըմ սրան, մո՜րս արև:

Ճենջ- Արա, հորս արև, գնա ուզի:

Խլինք- Հորս արև՞:

Ճենջ- Հա, հորս արև:

Խլինք- Բա, որ չտա:

Ճենջ- Չտվող չկա, մորս արև, լավ ուզողա պետք:

Հետո էլի լիքը իրանց հերերի ու մերերի արև, լիքը բարբաջ, բայց էդ արդեն էական չի... էականը Ճենջի ասած վերջին նախադասություննա...

ախր այ ՀՀԿ (էս դեպքում՝ հին հունական կղանք), բա որ էս Խլինքը վեր կենա, գնա ձեր տուն մորդ ասի,- Բարև Ճենջածին տոտա, տղեդ ասելա չտվող չկա, ուրեմն մի հատ տուր...

Հ.Գ. Ես հնարավորինս անքֆուր արտահայտվեցի դրանց հասցեին, նույնն էլ ակնկալում եմ մեկնաբանություն գրողներից:

Արսեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից