Դեկտեմբերի 12-ին, ժամը 07.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հալաբյան փողոցի թիվ 65 շենքի մոտակայքում Ա. Գ.-ը «Mercedes» մակնիշի 557 OZ 61 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու:

Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: