ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը hraparak.am-ին տեղեկացրել է, որ դպրոցականների ձմեռային արձակուրդը մեկնարկում է դեկտեմբերի 26-ից։
«Առաջին եւ երկրորդ դասարանցիները արձակուրդում կմնան դեկտեմբերի 26-ից մինչեւ հունվարի 23-ը, իսկ 3-րդ եւ բարձր դասարանցիները՝ դեկտեմբերի 26-ից մինչեւ հունվարի 9-ը»։