Մի քանի օր էլ ազերիական ԶԼՄ-ները գովաբանում և բավական ակտիվ մեկնաբանում են Հայաստանից փախած մի քանի դավաճանի և Ալիևյան գաղտնի ծառայությունների ներկայացուցիչների կողմից ձևավորված ինչ-որ հայ-ադրբեջանական խաղարարար հարթակի գործունեությունը...Մեկնաբանողների մեջ են նաև օտարերկրյա,սակայն մեր հասարակությանը գրեթե անհայտ քաղաքագետներ,իրավապաշտպաններ և լրագրողներ...Սակայն այսօր այս հարթակ կոչվածի գործունեությանը որոշել է անդրադառնալ ՌԴ նախագահ Վ.Պուտինի "լեզվի" և "բարձրախոսի" համբավն ունեցող ռուսաստանցի բավական հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովը...Կրեմլի գլխավոր քարոզիչը ոչ միայն իր գոհունակությունն է հայտնել Իլհամ Ալիևի հովանավորությամբ դավաճաններ Մարտիրոսօղլուի,Ավետզադեի,Ջաղինլիի և մի քանի քուրքի կողմից ձևավորված այդ հարթակի գործունեությունից,այլև,չզարմանաք,հայտնել է որ պատրաստ է ցանկացած ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ցուցաբերել դրան...Այսինքն,կարելի է ենթադրել,որ ինչ-որ մի օր այդ երեք ստահակները կարող են հայտնվել ռուսաստանյան հեռուստաէկրանին և այնտեղից քարոզեն Բաքվի տեսակետները և Ալիևի տեսլականը,թե ինչպես է նա պատկերացնում հայ-ազերիկան "բարեկամությունը"...
Չէի անդրադառնա այս թեմային,եթե հայ-ազերիական այդ անողնաշար հարթակի ստեղծման գովաբանությամբ չզբաղվել Ռուաստանի "գլխավոր" լրագրող Դ.Կիսելյովը...Կիսելյովի տրամաչափի լրագրողը մինչ որևէ թեմայի,առավել ևս իրեն անծանոթ և շատ մեծ հնչեղություն ունեցող հարցի անդրադառնալը պարտավոր էր ուսունմասիրել այն,հաշվի առնել մյուս կողմի կամ կողմերի տեսակետն այդ հարցի վերաբերյալ և հետո նոր մեկնաբանել...Այստեղից հետևություն...Կամ Դ.Կիսելյովը թքած ունի իր հայաստանյան ընկերների՝Երևանում գործող "Գրիբոյեդով" ակումբի անդամների կարծիքի վրա,քանի որ ես չեմ կարծում,որ այդ ակումբի որևէ անդամ կողջունի "Մարտիրոսօղլու և դավաճաններ Co"-ի հակահայ գործողությունները և գործունեությունը,կամ իրեն դրսևորել է տարրական դիլետանտի նման՝տեղյակ չլինելով հարցին անկապ և ապուշ մեկնաբանություններ է արել,կամ էլ ամենավատթարագույն տարբերակը՝Կիսելյովը ևս գնված է պաշտոնական Բաքվի կողմից և հենց դրանով է բացատրվում նրա այս հակահայ հռետորաբանությունը...Հայաստանի և հայ ժողովրդին դավաճանած որևէ մեկի գործունեության գովասանքը ինձ համար անընդունելի է...Ուրախ կլինեմ,եթե "Գրիբոյեդով" ակումբի անդամները տեղեկացնեն իրենց մոսկովյան "շեֆին",որ իրեն զուսպ պահի...
Հետո էլ ռուսսատանցի մեր բարեկամները զայրանում և զարմանում են,թե ինչու՞ են Հայաստանում աճում հակառուսական տրամադրությունները...Պատասխանեմ...Դրանում ո՛չ արևմտամետ "գրանտակերերն" են մեղավոր,ո՛չ էլ որևէ մեկը...Մեղավորներից մեկը հենց Կիսելյովն է,որի հայտարարությունները հիմնականում հակահայկական են և սկանդալային,որի արդյունքը՝հակառուսական տրամադրությունների կտրուկ աճն է Հայաստանում...

Գագիկ Համբարյան