«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն պատրաստվում է խորհրդի նիստի, որի ժամանակ կարեւոր խնդիրներ են լուծվելու՝ նշանակվելու են ՀՀԿ նախագահի տեղակալները և ոչ միայն։

Մեր տեղեկություններով, փոփոխություններ են սպասվում խորհրդի կազմում։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վերադասավորումներ են տեղի ունենալու։ Խորհրդի կազմի փոփոխությունները ցույց կտան, թե ովքեր ակտիվ կլինեն առաջիկա գործընթացներում, ովքեր դուրս կմղվեն թիմից։ Նոր խորհրդում կընդգրկվեն ՀՀԿ մկրտությունը վերջերս ստացած նախարարները և ոչ միայն։ Նիստը տեղի կունենա առաջիկա 5-7 օրերի ընթացքում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում