«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծն ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ՝ 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և հայտարարեց, որ դեմ է նախագծին, սակայն չի մասնակցի քվեարկությանը:

Հիշեցնենք, որ «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որի համար քաղաքացիներից ամեն ամիս 1000-ական դրամ պետք է գանձել և ուղղել բանակին:

Քվեարկությունից հետո վարման կարգով խոսեց նաև ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը, ով հայտարարեց, թե նախագծին ինքը և Լևոն Զուրաբյանը կողմ են քվեարկել՝ շփոթելով այլ նախագծի հետ, և հանձնարարեց իրենց քվեարկությունը համարել դեմ: