Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը18.00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 11.30-ին, Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում տեղի կունենա վերջին հրաժեշտը:Հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 16-ին, քաղաքային պանթեոնում (Թոխմախի գերեզմաններ): Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը: 

Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, անգիտակից վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց, ավելի ուշ` մահացել. Նա տեւական ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ։