Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացող առատ ձյան եւ տեսանելիության բացակայության պատճառով այս պահին Երեւան-Դիլիջան ավտոճանապարհը՝ մինչեւ Դիլիջանի թունելի սկիզբ, դարձել է դժվարանցանելի եւ դադարեցված է երթեւեկությունը բեռնատար ավտոմեքենաների համար:

«Վարորդներին խնդրում ենք ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթեւեկելուց»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: