Ազգային ժողովը 84 «կողմ», 4 «դեմ» և 1 «ձեռնպահ» քվեարկությամբ ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը և կից նախագծերի օրենքների փաթեթը երրորդ ընթերցմամբ՝ ամբողջությամբ:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 90 «կողմ», 0 «դեմ», 0 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց նաև ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ կքրեականացվի ապօրինի հարստացումը:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը 85 «կողմ», 4 «դեմ», 7 «ձեռնպահ» քվեարկությամբ: