Այսօր ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև 2 տասնյակից ավել խուլ-համրեր։ Նրանք Tert.am-ի հետ զրուցում նշեցին, որ ակնկալում են հանդիպել Կարեն Կարապետյանին. բազմաթիվ խնդիրներ ունեն, առաջին հերթին զբաղվածության հետ կապված։

«Կույր են, չեն տեսնում՝ ինչ է կատարվում կառավարությունում, ԱԺ-ում միայն իրենց մասին են մտածում, մենք տանջանքների մեջ ենք, մեր խնդիրները լուծելու համար ոչինչ չի արվում»,- մանրամասնեցին նրանք։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին նաև՝ Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը։

«Խուլերի մշակույթի պալատ թույլատրում են միայն հատուկ ժամերին մուտք գործել, անընդհատ վիճում ենք խուլերի նախագահի հետ, հետո ինքը փախչում է խնդիրներից , 2 տարին մեկ պետք է համագումար լիներ, հիմա փոխել՝ 4 տարին մեկ են անում, բայց մեզ հետ քննարկումներ չեն եղել»,- վրդովված նշեցին նրանք։

Մանրամասները՝տեսանյութում։