«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը դեկտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Բոլոր այն նորմերը (այդ թվում` դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ), որոնց կիրարկման համար օրենքով նախատեսված են ենթաօրենսդրական ակտերի (կառավարության որոշումներ, առողջապահության նախարարի հրամաններ) ընդունում, կգործեն համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումից և ուժի մեջ մտնելու պահից` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասը:

Ենթաօրենսդրական ակտերի ընդունման և ուժի մեջ մտնելու մասին ՀՀ առողջապահության նախարարությունը լրացուցիչ կծանուցի: