Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահների ընտրությունը տեղի կունենա կուսակցության առաջիկա խորհրդի նիստում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ես կոչ եմ անում այդպես մեծ անակնկալների չսպասել: Արդեն հայտարարել եմ, որ կուսակցության նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է: Մնացածի մասին կիմանաք խորհրդի նիստից հետո, երբ ես ավանդույթի համաձայն կներկայացնեմ ձեզ ընդունված որոշումները»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը չբացառեց, որ կուսակցության խորհրդի կազմում կարող են լինել նոր, երիտասարդ դեմքեր՝ ընդգծելով, որ այն կենդանի օրգանիզմ է և պարբերաբար կազմում լինում են փոփոխություններ: