ԱԺ-ի բակում այսօր արտասովոր ուրախություն էր. լրագրողները ձնեմարտի էին հրավիրել պատգամավորներին:

Հրավերն ընդունել էին միայն ՀՀԿ-ական պատգամավորներ Մարգարիտ Եսայանն ու Հովհաննես Սահակյանը, մյուսները պարզապես մերժեցին հրավերը և գործընկերներին միայնակ թողեցին.

Մինչ ձնեմարտի մեկնարկը՝ լրագրողներին ընդառաջ եկան նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանն, ովքեր ևս հրաժարվեցին ձնագնդի խաղալ լրագրողների հետ:

Հովհաննես Սահակյանն այդ ընթացքում ձնագնդով հարվածեց Լևոն Զուրաբյանին՝ կատակելով. «Սա՝ առաջին հարվածն իշխանություններից»,- որին ի պատասխան՝ Լևոն Զուրաբյանն արձագանքեց. «Մենք Ձեր հարվածին այլ կերպ կպատասխանենք»:

Ձնեմարտն ավարտվեց ոչ-ոքի, արդյունքում՝ ընդմիջումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում...