ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Բերդ-Ճամբարակ, Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Ստեփանավանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, Գյումրի-Ամասիա, Գյումրի-Վանաձոր, ինչպես նաև Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները: Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Բերդ-Ճամբարակ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին բուք է:
Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: