«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնանկությունից հետո փորձել է հանդիպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ և որոշ անձնական հարցեր քննարկել։ Վլադիմիր Գասպարյանը կտրուկ մերժել է հանդիպման հրավերը։ Ոստիկանապետը Սեյրան Օհանյանի հետ մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ էր նրա պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր։

Նրանց ընկերությունն ամրացել է Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում աշխատելու տարիներին։ Մեզ հաջողվեց պարզել, որ Սեյրան Օհանյանը շարունակում է ինտենսիվ շփվել Վարդան Օսկանյանի հետ։

Լրագրողների աչքից հեռու մնալու համար՝ երկու նախկին նախարարների հանդիպումը տեղի է ունենում Սեյրան Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատանը։