«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ մենաշնորհների դեմ վարչապետ Կարեն Կարապետյանի վճռական պայքարի արդյունքում բանանի շուկայում հայտնված նոր ներկրողը Սամվել Ալեքսանյանն է:

«ՉԻ» – Փաստորեն տարիներ շարունակ Հայաստանում առկա մենաշնորհից ամենաշատը Սամվել Ալեքսանյանն էր տուժում: Խեղճ մարդը ուզում էր ինչ-որ ապրանք ներկրել՝ թույլ չէին տալիս: Բայց արդարություն ի վերջո հաղթեց: Հիմա արդեն Սամվել Ալեքսանյանը կարող է չվախենալ մենաշնորհներից և հանգիստ ներկրել՝ ինչ ուզում է:

Իսկ կառավարությունը, կարծում ենք, պարտավոր է հարկային արտոնություններ տրամադրել նրան՝ մենաշնորհների դեմ պայքարում ցուցաբերած բացառիկ խիզախության համար: Իսկ եթե նա սկսի նաև բենզին ու դիզվառելիք ներկրել՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում մենաշնորհների դեմ հաղթանակը վերջնական է:

Հետո ինչ, որ բոլոր ոլորտներում նույն մարդն է ջարդում մենաշնորհները: Դա էլ նրա մենաշնորհն է»: