Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Արմեն Երիցյանին վերջին հրաժեշտը տալու էր եկել նախագահ Սերժ Սարգսյանը: Նախարարի հուղարկավորությանը ներկա էին նաեւ կառավարության անդամներ, Աժ պատգամավորներ եւ այլ բարձրաստիճան անձինք:

Արմեն Երիցյանին հողին հանձնեցին Երեւանի քաղաքային պանթեոնում:

Հիշեցնենք, որ նախարարը մահացել է դեկտեմբերի 13-ին՝ տեւական հիվանդությունից հետո: