«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ականները Սերժ Սարգսյանին վերջնագիր են ներկայացրել, որպեսզի համոզի Ծառուկյանին հրաժարվել քաղաքականություն վերադառնալու մտքից։

Մեզ հասած տեղեկություններով՝ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի հուղարկավորության համար Հայաստան ժամանած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ևս, որը բավական ջերմ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, դաշնակցականները խնդրել են խոսել Ծառուկյանի հետ, սակայն Բակո Սահակյանը հրաժարվել է միջամուխ լինել՝ նշելով, որ դա Ծառուկյանի անձնական որոշման հարցն է։ Ծառուկյանին վերադառնալու մտքից հետ պահելու խնդրանքով Սերժ Սարգսյանին է դիմել նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: