ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թ. հունվարին երդմնակալությունից հետո կտեղափոխվի Սպիտակ տուն և կանցնի նախագահի պարտականությունների կատարմանը: Ինչպես հայտնի է՝ Թրամփի կինը՝ Մելանիա Թրամփը, հրաժարվել է Նյու Յորքից տեղափոխվել Վաշինգտոն՝ հիմնավորելով, որ չի ուզում, որ իրենց որդին փոխի ուսման վայրը ուսումնական տարվա ամենալարված շրջանում: Այս մասին գրում է Starslife-ը:

Բայց Մելանիան նշել է, որ առաջին տիկնոջ բոլոր գործառույթներն ինքը պատրաստ է կատարել նույնիսկ հեռվից:

Հիմա ԶԼՄ-ները հայտնում են, որ որոշ պարտականություններ, որոնք պետք է որ Մելանիան կատարեր, կարող են ընկնել Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի ուսերին:

Թրամփի 35-ամյա դուստրն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է հեռանալ աշխատանքից Trump Organization ընկերությունում՝ հորն օգնելու համար:

«Իվանկան հրաշալի է գլուխ հանում կանանց և երեխաներին վերաբերող հարցերից: Ոչ ոք չի կարողանա ավելի լավ, քան նա աշխատել այդ ուղղությամբ»,- մի անգամ ասել է Դոնալդ Թրամփը, ուստի այդ ենթադրություններն այնքան էլ անհիմն չեն թվում: