ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը՝ կապված Բեռլինի ողբերգության հետ, պատրաստակամություն է հայտնել ջնջելու ահաբեկիչներին Երկրի երեսից։

«Անմեղ խաղաղ բնակիչները սպանվել են փողոցներում, երբ պատրաստվում էին սուրբծննդյան տոներին։ ԴԱԻՇ-ն ու այլ իսլամիստ ահաբեկչներն իրենց գլոբալ ջիհադի շրջանակում մշտապես սպանում են քրիստոնյաներին նրանց համայնքներում և կուտակման վայրերում։ Այդ ահաբեկիչները և նրանց տարածաշրջանային և համաշխարային ցանցերը պետք է ջնջվեն Երկրի երեսից։ Այդ առաքելությունը մենք կիրագործենք ազատություն սիրող բոլոր գործընկերների հետ»,-ասվում է Թրամփի հայտարարությունում։

Թրամփի խոսքով՝ ահաբեկչության սպառնալիքը միայն աճում է։ Նա կոչ է անում քաղաքակիրթ աշխարհին փոխել մտածողությունը։