«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես և հայտնել էինք, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը շատ մեղմ էր իշխանության քննադատության տեսանկյունից: Մեզ հաջողվեց պարզել, որ Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ համաձայնեցված է եղել ՀՀ նախագահական նստավայրի հետ:

Ավելին՝ հրահանգվել է, որպեսզի որեւէ ՀՀԿ-ական բացասական և վիրավորական պատասխան չտա Տեր-Պետրոսյանին: Նախորդ երկու օրերի հանրապետականների արձագանքը հենց այդ որոշման հետևանք է:

ՀԱԿ-իշխանություն առեւտուրը առաջիկա խորհրդարանում տեղի շուրջ շարունակվում է»: