Անկարայում ԱՄՆ դեսպանատունը երեքշաբթի փակ կլինի հրաձգության հետ կապված երկու պատահարների ֆոնին։ Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության Twitter-ի պաշտոնական օգտահաշվում։

«Անկարայում ԱՄՆ դեսպանատունը և Ստամբուլում և Ադանայում հյուպատոսություններն այսօր փակ են և սովորական ռեժիմով չեն աշխատի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ զինված անձը ներխուժել է Անկարայում ԱՄՆ դեսպանատուն և կրակ է բացել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ երկուշաբթի Անկարայում սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումն իրականացրել է 1994 թվականին ծնված ոստիկանության ծառայող Մևլյութ Մերթ Ալթընթաշը։ Նա ոչնչացվել է։