Այսօր ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լյուքսեմբուրգ փողոցի 7-րդ շենքի 23 բնակարանի բնակիչները տևական ժամանակ չեն պատասխանում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը պատուհանից բնակարան մտենլով՝ անկողնում հայտնաբերել է մոտ 80 տարեկան մի կնոջ, իսկ հատակին մահացած վիճակում հայտնաբերել են 60-ամյա տղամարդու:
Կայքի տեղեկություններով ՝ կինը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում: