ԱՄՆ նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը հանրապետական Դոնալդ Թրամփին գերազանցում է ընտրողների մոտ 3 մլն ձայնով, չնայած այն բանին, որ պարտվել է ընտրիչների քվեարկության արդյունքներով։ Այս մասին են վկայում բոլոր նահանգների պաշտոնապես հաստատված արդյունքների տվյալները՝ փոխանցում է Hill առցանց պարբերականը։

Թրամփը հաղթել է նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած ընտրություններում՝ հավաքելով նահանգային ընտրիչների մեծամասնության ձայները։

Քլինթոնը ստացել է ընտրողների 65 844 610 ձայն (48,2%)՝ ընդդեմ Թրամփի 62 979 636 ձայնի (46,1%)։

Նահանգային ընտրիչների քվեարկության արդյունքներով Թրամփը հավաքել է 304 ձայն՝ ընդդեմ Քլինթոնի 227 ձայնի։ Հենց ընտրիչների թիվը է որոշում, թե ով կդառնա ԱՄՆ նախագահ։