Իրանի սպորտի նախարարությունն արգելել է բոլոր սպորտային ակումբներին այցելել Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նախարարությունը հանձնարարել է բոլոր սպորտային ֆեդերացիաներին ակումբներին և մարզիկներին չուղարկել Թուրքիա, քանի դեռ համապատասխան հանձնարարական չի լինի:

Թուրքիայում Իրանի դեսպանատնից հայտնել են, որ արգելքի մասին որոշումն ընդունվել է «Թուրքիայում տիրող իրադրությունն ու անվտանգությունը հաշվի առնելով»:

Դեկտեմբերի 20-ին Իրանի ԱԳՆ-ն հորդորել էր իր քաղաքացիներին այցելել Թուրքիա միայն խիստ անհրաժեշտության դեպքում և մեծամասամբ խուսափել այդ երկիր գնալուց: Բացի այդ, ժամանակավորապես փակվել էին Ստամբուլում, Էրզրումում և Տրապիզոնում Իրանի հյուպատոսարանները: