Դեկտեմբերի 21-ին, ժամը 19.50-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Խաղաղության փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.20-ին, մարվել՝ 20.52-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 35 քմ: