Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսները աճել են 0.29%-ով՝ հասնելով մեկ բարելը 52.64 դոլարի:

Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները աճել են 0.35%-ով և կազմել 54.65 դոլար՝ մեկ բարելի դիմաց։