Թունիսի քաղաքացի Անիս Ամրին, որը կասկածվում է դեկտեմբերի 19-ին Բեռլինում 12 մարդու կյանք խլած ահաբեկչության մեջ, չորս տարի անցկացրել է Իտալիայի բանտերից մեկում։ Այս մասին հաղորդում է Mosaique FM ռադիոկայանը՝ վկայակոչելով կասկածյալի հորը։

Նրա խոսքով՝ Ամրին Աֆրիկայից մեկնել է 7 տարի առաջ Ավելի ուշ նա գողություն է կատարել և դպրոցներ հրկիզել Իտալիայում, ինչի կապակցությամբ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ Բանտից դուրս գալուց անմիջապես հետո Ամրին տեղափոխվել է Գերմանիա և այնտեղ ապրում էր ավելի քան 1 տարի։

Նրա հայրը նաև հաղորդել է, որ Իտալիայում կատարած հանցագործության համար իր որդին հայրենիքում հեռակա կարգով դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։