Նոր տարվա նախաշեմին Նարդու սիրահարներին սպասում է նոր մրցաշար:
Վիվառոն, Սպորտային նարդու Եվրասիական ֆեդերացիայի հետ համատեղ, անցկացնում է «Վիվառոյի գավաթ» բաց առաջնությունը: Մրցանակային ֆոնդն ավելի քան 2 միլիոն դրամ է:
Եթե գտնում եք, որ դուք նարդի լավ եք խաղում, բակում կամ շրջապատում հավասարը չունեք, ապա այս մրցաշարը ձեզ համար է, քանի առաջնությանը մասնակցելու համար հատուկ անցումային փուլեր չեն անցկացվել, տեղերի սահմանափակում էլ չկա: Այնպես որ, բաց մի թողեք նախատոնական օրերին սիրելի նարդու խաղատախտակի դիմաց անցկացնելու և մրցանակներ շահելու հնարավորությունը:
Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ներկա են լինելու նաև ներկայացուցիչներ Ռուսաստանից և Վրաստանից:
Տարեվերջյան ամփոփիչ առաջնությունը անցկացվելու է դեկտեմբերի 24-ից 25-ը:
Առաջնությունն անցկացվելու է օլիմպիական մրցակարգով՝ անհատական և թիմային (3 խաղացող) մրցումներում:
Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել դեկտեմբերի 24-ին, ժամը 10:30-ից 11:00-ն, «Կովկաս» ռեստորանային համալիրի գինետանը: Սպասվում են նաև անակնկալ մրցանակներ և հյուրասիրություն:
Մուտքավճարների, մրցաշարի կանոնակարգի և մրցանակային ֆոնդի բաշխմանը կարող եք ծանոթանալ vivarobet.am կայքում:
Ավելացնենք, որ դեկտեմբերի 30-ին, ժամը 20:30 vivarobet.am կայքում անցկացվելու է 2017 թվականին նվիրված 2017000 դրամ մրցանակային ֆոնդով գերխոշոր մրցաշար:
Նոր տարին դիմավորեք մեծ շահումներով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։