Բաց նամակ "Արմենիա" հեռուստաընկերությանը

Ես երբեք սերիալներ չեմ նայել՝ժամանակ չունենալու պատճառով...Մեր տանը այդ ժանրի երկրպագուն մայրս է...Ու հիմա նա նայում է Հայաստանի ամենապոպուլյար հեռուստաընկերություններից մեկով՝"Արմենիա"-ով ցուցադրվող "Առաջնորդները" սերիալը...Մի քանի օր առաջ մայրս շատ զարմացած ինձ պատմեց,որ այդ սերիալի հերոսներից երկուսը,որոնք իրար գալիս են մորաքրոջ երեխաներ սիրահարված են իրար...Հաջորդ օրը ես էլ նայեցի այդ սերիալից մեկ սերիա և ավելի զավեշտալի բան տեսա...Այդ "սիրահարվածներից" մեկի հայրը իր որդեգրած դստեր հարազատ մորաքրոջ տղայի հետ զրուցելիս ափսոսանք էր հայտնում,որ ժամանակին վերջինս չամուսնացավ իր ՔՐՈՋ հետ,և նա դարձավ ինչ-որ անպիտանի կին... Որքան տեղյակ եմ,այդ սերիալի սցենարի հեղինակը նույն այդ սերիալի հերոսուհի Դիանա Գրիգորյանն է,որի սերիալային "պապան" այդպիսի տարօրինակ խորհուրդ էր տալիս Դիաննայի սերիալական "եղբորը"...Հետաքրիր է,թե այդ երբվանի՞ց է Հայաստանում ընդունված,որ զարմիկները ամուսնանան միմյանց հետ...Դա ընդունված է մահմեդական երկրներում և հատկապես մեր հարևաններ՝Թուրքիայում և Ադրբեջանում...Հենց թուրքական սերիալներում կարելի է բավական շատ հանդիպել զարմիկների միջև ամուսնությունների օրինակների...Թուրքերի և ազերիների համար դա շատ նորմալ երևույթ է...Մեզ մոտ,դա այլասերվածություն է և սրբապղծություն...Զարմանալի է,որ "Արմենիա" հեռուստաընկերությունն ակամայից դարձել է ինցեստի (հարազատների միջև սեռական կապ) գովազդողը Հայաստանում... Կոչ եմ անում "Արմենիա" հեռուստաընկերությամբ ցուցադրվող "Առաջնորդները" սերիալի հեղինակներին կամ հեղինակին շատ արագ փոխել սցենարը և վերջ տալ այլասերվածության գովաբանությանը...Սերիալի հեղինակները և հեռուստաընկերության ղեկավարությունը չպետք է մոռանան,որ այդ սերիալները դիտում են նաև բավական մեծ քանակությամբ դպրոցականներ և երիտասարդներ,որոնք կարող են ընդօրինակել սերիալի իրենց սիրած հերոսներին... Ես հասկանում եմ,որ այդպիսի այլասերված և մեզ համար անընդունելի դրվագներ մեր հեռուստադիտողները տեսնում են բրազիլական և թուրքական սերիալներում...Բայց այդ դեպքում գոնե մի սփոփանկ կա՝այդ ամենը մեր դերասանների կատարմամբ չէ...Իսկ "Առաջնորդներ"-ի պարագայում ամեն ինչ այնքան վատ է,որ մեզ համար անընդունելի այդ բարքերը "գովազդվում" են մեր սիրված և հարգված դերասանների կողմից...

Հարգանքներով՝Գ.Համբարյան